Logo

Արման Ծառուկյան. «Ամեն օր մտածում եմ Մախաչևի դեմ հնարավոր ռևանշ մենամարտի մասին»

19:15 / 03.04.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ առաջիկա մենամարտի և ռուսաստանցի Իսլամ Մախաչևի դեմ հնարավոր ռևանշի մասին:

«Վերջապես ես ստացա այն, ինչ ուզում էի: Սա ամենամեծ մրցաշարն է, և ես ցանկանում եմ պայքարել այդ օրը: Օլիվեյրայի դեմ մենամարտը կարևոր է տիտղոսին հավակնելու համար:

Օլիվեյրան ստիպված է մասնակցել այս մենամարտին, քանի որ նա այս պահին չի կարող կրկին պայքարել տիտղոսի համար: Չարլզը պետք է մենամարտի ինձ նման երիտասարդ տղաների հետ, որոնք ցանկանում են պայքարել տիտղոսի համար: Ես զգում եմ, որ հիմա իմ ժամանակն է: Այնքան հուզիչ է, քանի որ նա նախկին չեմպիոնն է, պաշտպանել է տիտղոսը, և երբ ես հաղթեմ նրան, մարդիկ իմ մասին կխոսեն, կասեն՝ ո՞վ է այս տղան։ Ինձ բոլորը կճանաչեն։

Իհարկե, ամեն օր մտածում եմ Մախաչևի դեմ հնարավոր ռևանշ մենամարտի մասին։ Անկեղծ ասած՝ այժմ մտածում եմ Չարլզի դեմ մենամարտի մասին, բայց երբեմն մտքումս ասում եմ՝ «Լավ, ես կհաղթեմ և վերջապես կմենամարտեմ Իսլամ Մախաչևի դեմ»: Մեկ քայլ ու վերջ»,- 27-ամյա մարտիկի խոսքը մեջբերում է UFC-ի մամուլի ծառայությունը:

Ծառուկյանի և Օլիվեյրայի մենամարտը տեղի կունենա ապրիլի 14-ին: Ծառուկյանն օկտագոնում անցկացրել է 24 մենամարտ, տարել 21 հաղթանակ և պարտվել երեք դիմակայությունում:

Հիշեցնենք, որ թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Մախաչևը 2019 թվականի ապրիլի 20-ին հաղթել էր հայ մարտիկին, դա Ծառուկյանի առաջին մենամարտն էր UFC-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ