Logo

Արման Ծառուկյան. «Կարծում եմ՝ Մախաչևի հաջորդ մրցակիցը կլինի Չարլզ Օլիվեյրան»

10:35 / 28.06.2023• Խառը մենամարտեր
null

Խառը մենամարտերում ելույթ ունեցող հայ մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգում 8-րդ համար Արման Ծառուկյանը կարծում է, որ ռուսաստանցի Իսլամ Մախաչևի հաջորդ մրցակիցը կլինի բրազիլացի Չարլզ Օլիվեյրան:

«Կարծում եմ՝ Մախաչևի հաջորդ մրցակիցը կլինի Չարլզ Օլիվեյրան, քանի որ Դանա Ուայթը (UFC-ի նախագահ,-խմբ.) ցանկանում է այդ մենամարտը և, եթե նա մի բան ցանկանում է՝ իրականանում է»,- Ծառուկյանի խոսքը մեջբերում է LowKick MMA-ն:

2022 թվականի հոկտեմբերին Իսլամ Մախաչևը խեղդող հնարքով հաղթել էր Չարլզ Օլիվեյրային և հռչակվել UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն:

Հիշեցնենք, որ Լաս Վեգասում հունիսի 18-ին կայացած UFC Vegas 75 մրցաշարում Արման Ծառուկյանը երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել էր բրազիլացի Ժոակիմ Սիլվային ու ռևանշ մենամարտի հրավիրել Իսլամ Մախաչևին, որին պարտվել էր UFC-ում նորամուտի մենամարտում:

31-ամյա Մախաչևը հաջորդ մենամարտը պետք է անցկացնի 2023 թվականի հոկտեմբերին Աբու Դաբիում: Ռուսաստանցու մրցակիցը դեռ հայտնի չէ: Նախորդ մենամարտը նա անցկացրել է 2023 թվականի փետրվարին ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկիի դեմ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ