UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը կարծում է, որ այս պահի դրությամբ Իսլամ Մախաչևի դեմ մենամարտելը փակ թեմա է, քանի որ դաղստանցին պատրաստվում է մենամարտել կիսամիջին քաշային կարգի տիտղոսի համար, հաղորդում է Sport24-ը:
«Սա առայժմ փակ թեմա է. Իսլամը տեղափոխվեց մեկ այլ քաշային կարգ, իսկ ես մնացի 70 կգ-ում։ Նախ` պետք է նվաճեմ թեթև քաշային կարգի տիտղոսը, ապա՝ մտածեմ դրա մասին»,- ասել է 28-ամյա հայ մարտիկը:
Հիշեցնենք, որ Ծառուկյանը մայիսի 31-ին Մոսկվայում ADXC-10 մրցաշարի շրջանակում գրեփլինգի գոտեմարտ էր անցկացրել բրազիլացի Պատրիկ «Պիտբուլ» Ֆրեյրեի դեմ և հաղթել խեղդող հնարքով: