Logo

Արման Ծառուկյան․ «Մախաչևը ստում է»

14:14 / 25.04.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանն արձագանքել է գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հայտարարությանը։ Ավելի վաղ ռուսաստանցին հայ մարտիկին մեղադրել էր ռևանշ մենամարտից երրորդ անգամ խուսափելու համար։

«Դա սուտ է։ Ճշմարտությունն այն է, որ դու ցանկանում ես մենամարտել ինձ հետ կարճ ժամկետում, որպեսզի ունենաս լրացուցիչ առավելություն։ Սակայն դա դարձյալ տեղի չի ունենա։ Ե՞րբ ես ինքդ երկու անգամ մենամարտել 6 շաբաթվա ընթացքում»,- սոցցանցերում գրել է 27-ամյա Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ 2019-ին Ծառուկյանն UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի հետ մենամարտով և լարված պայքարում պարտվել միավորներով։ UFC-ում Արմանն ունի 9 հաղթանակ ու 2 պարտություն։ Կարիերայի ընթացքում նա մասնակցել է 25 մենամարտի, տարել 22 հաղթանակ և կրել 3 պարտություն:

Հունիսի 1-ին Իսլամ Մախաչևը տիտղոսի պաշտպանության մենամարտ է անցկացնելու ամերիկացի Դասթին Պորյեի հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արման Ծառուկյանը հրաժարվել է այդ օրը մենամարտել ռուսաստանցու հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա