UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկ Արման Ծառուկյանը բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ մենամարտի համար կստանա 164 հազար դոլար։
Օլիվեյրայի հոնորարը կկազմի 779 հազար դոլար, հաղորդում է MMA Salaries-ը։
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կկայանա ապրիլի 13-ի գիշերը Լաս Վեգասում անցկացվելիք UFC 300 մրցաշարում ու կցուցադրվի Fast TV հավելվածով: Սպասվում է, որ հաղթողը հնարավորություն կստանա տիտղոսային մենամարտ անցկացնել UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչև հետ։
27-ամյա հայ մարտիկն օկտագոնում մասնակցել է 24 մենամարտի, տարել 21 հաղթանակ և կրել 3 պարտություն: 34-ամյա Օլիվեյրան անցկացրած 43 մենամարտերից 34-ում հաղթել է և ունի 9 պարտություն:


