UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկ Արման Ծառուկյանն ու բրազիլացի Չարլզ Օլիվեյրան հանդիպել են Լաս Վեգասում ու հայացքների մենամարտ անցկացրել ասուլիսից առաջ։ Արարողությունն անցել է առանց միջադեպերի։
«Երջանիկ եմ լինել այստեղ։ Ուրախ եմ, որ մենամարտելու եմ տիտղոսի հավակնորդ դառնալու համար։ Ունեմ առավելագույն տրամադրվածություն, որպեսզի հաղթեմ Օլիվեյրային։ Գիտեմ, որ կստացվի, և հաջորդը կմենամարտեմ տիտղոսի համար»,- ասուլիսի ընթացքում ասել է 27-ամյա Ծառուկյանը։
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կկայանա ապրիլի 14-ին Լաս Վեգասում անցկացվելիք UFC 300 մրցաշարում ու կցուցադրվի Fast TV հավելվածով: Սպասվում է, որ հաղթողը հնարավորություն կստանա տիտղոսային մենամարտ անցկացնել UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչև հետ։
Հայ մարտիկն օկտագոնում մասնակցել է 24 մենամարտի, տարել 21 հաղթանակ և կրել 3 պարտություն: Օլիվեյրան անցկացրած 43 մենամարտերից 34-ում հաղթել է և ունի 9 պարտություն:
Intensity at an all-time high for this one 😮💨@CharlesDoBronxs vs @ArmanUFC
— UFC (@ufc) April 12, 2024
[ #UFC300 | SATURDAY | Live on ESPN+ PPV ] pic.twitter.com/LY1YA7uoju
Do Bronxs arriving in style 😎@CharlesDoBronxs | #UFC300 pic.twitter.com/L8TieQqIfT
— UFC (@ufc) April 12, 2024


