Logo

Արման Ծառուկյանն Արսեն Հարությունյանի, Էդուարդ Վարդանյանի և Արմեն Ղուլյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ

20:49 / 24.04.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանն ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանի, խառը մենամարտերի հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանի և Մոսկվայի մարզի MMA-ի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Ղուլյանի հետ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ծառուկյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և գրառում կատարել:

«Այսօր այցելեցինք Ծիծեռնակաբերդ՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ, ովքեր 1915-ին զոհ գնացին մեր ազգի ցավոտ պատմության ամենամութ էջին:

Սերունդներ անց մենք դեռ կանգուն ենք՝ հիշելով, չմոռանալով և շարունակելով մեր ճանապարհը հպարտությամբ։
 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ։

Մենք հիշում ենք…
չենք լռում։ Չենք մոռանում»,- գրել է հայ մարտիկը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ