70 կգ քաշային կարգում UFC-ի երկրորդ համար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում ցույց է տվել, թե ինչպես է մարզվում MMA-ի անպարտելի մարտիկ Խամզաթ Չիմաևի հետ Լոս Անջելեսում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են մարտիկները վազում քաղաքի բնակելի թաղամասում և կատարում տարբեր կարդիովարժություններ։
Օգոստոսի 16-ին Չիկագոյում կայանալիք UFC 319 մրցաշարում 31-ամյա Չիմաևը միջին քաշային կարգի տիտղոսի համար մենամարտ կանցկացնի հարավաֆրիկացի Դրիկուս դյու Պլեսիի հետ։
Խամզաթ Չիմաևը MMA-ում անցկացրել է 14 մենամարտ, տարել նույնքան հաղթանակ, որոնցից 6-ը՝ նոկաուտով։
Khamzat Chimaev and Arman Tsarukyan left it all — absolutely gassed after an intense strength and conditioning session. 🥵💪
— Red Corner MMA (@RedCorner_MMA) July 18, 2025
🎥 @treigning_lab pic.twitter.com/si7489OwW9
Կարդացեք նաև՝