Logo

Արման Ծառուկյանը չի մասնակցի տիտղոսային մենամարտին

22:40 / 17.01.2025Խառը մենամարտեր
Պաշտոնական
null

UFC-ի նախագահ Դանա Ուայթը պաշտոնապես հայտարարել է, որ հայ մարտիկ Արման Ծառուկյանը չի մասնակցի Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտին:

Թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատարը մեջքի վնասվածք է ստացել: Հունվարի 19-ին Լոս Անջելեսում քաշային կարգի գործող չեմպիոն, ռուսաստանցի Մախաչևը տիտղոսը կփորձի պաշտպանել բրազիլացի Ռենատո Մոյկանոյի դեմ մենամարտում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին էր UFC-ն հաստատել Մախաչև - Ծառուկյան ռևանշ մենամարտի օրը: 

2019 թվականին Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել էր միավորներով:

28-ամյա հայ մարտիկն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, ունի 22 հաղթանակ և երեք պարտություն: Մախաչևը 27 մենամարտում տարել է 26 հաղթանակ, կրել է մեկ պարտություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա