Ռուսաստանը ներկայացնող հայ մարտիկ Արման Ծառուկյանը կարող է մասնակցել UFC 288 մրցաշարին, որը կկայանա մայիսի 6-ին Նյու Ջերսիում, հայտնում է Metaratings-ը:
Արման Ծառուկյանի և բրազիլացի Ռենատո Մոյկանոյի միջև ապրիլի 30-ին Լաս Վեգասում նախատեսված մենամարտը չեղարկվել էր, քանի որ հայ մարտիկի մրցակիցը վնասվածք է ստացել: Այս պահին UFC-ի ղեկավարությունը նոր մրցակից է փնտրում Ծառուկյանի համար:
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն օկտագոնում անցկացրել է 22 մենամարտ, տարել 19 հաղթանակ և պարտվել երեք անգամ: