Logo

Արման Ծառուկյանը կարող է մենամարտել Դարիուշի հետ

17:07 / 07.08.2023• Այլ մարզաձևեր
null

UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը կարող է մենամարտ անցկացնել ամերիկացի Բենեյլ Դարիուշի հետ, հաղորդում է լրագրող Ջաստին Շոլիզերը։

Սպասվում է, որ մենամարտը տեղի կունենա Աբու-Դաբիում հոկտեմբերի 21-ին կայանալիք UFC 294 մրցաշարում։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը նախորդ մենամարտն անցկացրել է հունիսի 18-ին Լաս Վեգասում՝ երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթելով բրազիլացի Ժոակիմ Սիլվային։ 26-ամյա հայ մարտիկը պրոֆեսիոնալ օկտագոնում անցկացրել է 23 մենամարտ, տարել 20 հաղթանակ և կրել երեք պարտություն: 34-ամյա Բենեյլ Դարիուշը 28 մենամարտում գրանցել է 22 հաղթանակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ