UFC-ի մարտիկներ Արման Ծառուկյանը և Խամզաթ Չիմաևը մենամարտ են անցկացրել Hype Reality 3 ռեալիթի շոուի ժամանակ: Նրանք հանդես են եկել որպես մարտիկների թիմերի ավագներ։ Ընկերական պայքարն ավարտվել է Չիմաևի հաղթանակով։
«Ինձ համար անակնկալ էր, որ Արմանը համաձայնեց և ցանկացավ մենամարտել իմ դեմ տեսախցիկների առաջ: Ես վստահ էի, որ կհաղթեմ, և այդպես էլ եղավ»,- ասել է Չիմաևը։
Հիշեցնենք, որ հայ մարտիկ Ծառուկյանը (22-3) UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատարն է և հաջորդ տարի գոտու համար կպայքարի գործող չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևի հետ: Խամզաթ Չիմաևը (14-0) հանդես է գալիս UFC-ի միջին քաշային կարգում: