Logo

Արման Ծառուկյանը վնասվածք ունի, հայ մարտիկի եղբայրը հաստատեց

21:47 / 17.01.2025Խառը մենամարտեր
null

Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ Արման Ծառուկյանը մեջքի հատվածում կրկին վնասվածք ունի, ինչի պատճառով կարող է չմասնակցել UFC-ի թեթև քաշային կարգի տիտղոսային մենամարտին:

Քաշային կարգի դասակարգման առաջատար Ծառուկյանը հունվարի 19-ին Լոս Անջելեսում UFC 311-ում պետք է մենամարտի գործող չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևի հետ:

Ուղիղ տեքստային թարմացում.

17.01.2025թ., ժ.՝ 22:34

Արման Ծառուկյանի եղբայրն ինստագրամյան էջի Story բաժնում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ հայ մարտիկը վնասվածք է ստացել և չի մասնակցի տիտղոսային մենամարտին:

17.01.2025թ., ժ.՝ 22:14

Red Corner MMA-ն էլ գրում է, որ UFC-ն Մախաչևի համար այլ մրցակից է դիտարկում: Այս պահին քննարկվում է բրազիլացի Ռենատո Մոյկանոյի տարբերակը:

17.01.2025թ., ժ.՝ 21:57

Ծառուկյանի հնարավոր վնասվածքի հարցով կապ է հաստատվել հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանի հետ: Նա տեղեկացրել է, որ շուտով կարող է պաշտոնական հայտարարություն լինել: Ծառուկյանը դեռևս չի կշռվել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ