Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային նախավերջին օրը 63 կգ քաշային Արմեն Վարդանյանը բրոնզե մեդալի համար պայքարում 0-5 հաշվով պարտվեց ուկրաինացի Օլեգ Խալիլովին:
Արման Վարդանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5-0 հաշվով ուժեղ էր գտնվել լիտվացի Դոնատաս Ռինդեիկիսից։ Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 10-7 հաշվով հաղթել էր ղազախ Դինիսլամ Սագիտժանին։ Կիսաեզրափակիչում Վարդանյանը 2-3 հաշվով պարտվել էր ղրղզ Բաիաման Կարիմովին, որը դուրս է եկել եզրափակիչ։
Ավելի վաղ 60 կգ քաշային կարգում եզրափակիչի ուղեգիր էր նվաճել Սուրեն Աղաջանյանը:
Հայաստանի ևս 2 ներկայացուցիչ օգոստոսի 20-ին կպայքարի մեդալի համար. աշխարհի երիտասարդական չեմպիոնի կոչման համար կգոտեմարտի 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, իսկ բրոնզե մեդալի համար` 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը:


