Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Արմեն Հովհաննիսյանը հունական «Էպիսկոպիից» վարձավճարով տեղափոխվել է Մալթան ներկայացնող «Պյետա Հոթսփուրս» ակումբ, հայտնում է Transfermarkt-ը:
22-ամյա ֆուտբոլիստը «Պյետա Հոթսփուրսի» հետ կնքել է կես տարվա պայմանագիր: Թիմը Մալթայի Բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցնում է վերջին`14-րդ տեղը։
Հիշեցնենք, որ Արմեն Հովհաննիսյանն այս մրցաշրջանից առաջ մոլդովական «Զիմբրուից» էր տեղափոխվել «Էպիսկոպի», որը ելույթ է ունենում Հունաստանի 2-րդ Սուպերլիգայում։
Հարձակվողը ելույթ է ունեցել Հայաստանի Մ16, Մ17, Մ18, Մ19 և Մ21 հավաքականներում և 51 խաղում խփել 10 գոլ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 150000 եվրո:


