Logo

Արմեն Հովհաննիսյանը մալթական ակումբում անցկացրած առաջին ամսում ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ

15:37 / 18.02.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Արմեն Հովհաննիսյանը ճանաչվել է մալթական «Մոստա» ակումբի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հովհաննիսյանը հունվարին «Մոստայի» կազմում մասնակցել էր երեք հանդիպման, խփել մեկ գոլ: 23-ամյա ֆուտբոլիստը լավագույնի մրցանակը ստացել է «Վալետայի» դեմ Մալթայի առաջնության 17-րդ տուրի տնային խաղից հետո: «Մոստան» այդ խաղում հաղթել է 1-0 հաշվով: Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը հունվարի 2-ին էր ազատ գործակալի կարգավիճակում համալրել «Մոստայի» կազմը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ