Logo

Արմեն Հովհաննիսյանը մարզվում է մոլդովական ակումբի կազմում

14:26 / 23.06.2025Ֆուտբոլ
null

Մոլդովայի բարձրագույն խումբը ներկայացնող «Պետրոկուբի» մամուլի ծառայությունը մարզումային լուսանկարներ է հրապարակել։ Թիմի հետ այժմ մարզվում է Հայաստանի Մ21 հավաքականի նախկին հարձակվող Արմեն Հովհաննիսյանը։

25-ամյա Հովհաննիսյանը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Ալաշկերտում», 18 խաղում արդյունավետ գործողությամբ (գոլ, գոլային փոխանցում) աչքի չի ընկել։ Հովհաննիսյանը Մոլդովայում 2022թ. մարտից հուլիսը եղել է «Զիմբրուի» ֆուտբոլիստ, 8 խաղում խփել է 3 գոլ։

«Պետրոկուբը» կմասնակցի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլին՝ երկխաղյա դիմակայություն անցկացնելով «Բիրկիրկարայի» (Մալթա) դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ