
տուր
01 Հունվար 1970 - 18:45
- - 

VNews-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արմեն Հովհաննիսյանը մոտ է Սլովակիայի առաջնության մեկ այլ՝ «Նիտրա» ակումբ տեղափոխությանը։
Տեղեկության համաձայն՝ Արմեն Հովհաննիսյանը նոր ակումբում ելույթ է ունենալու 7 համարի մարզազգեստով։
Հիշեցնենք, որ մինչև այս նա հանդես էր գալիս «Զեմպլին Միխայլովցե» ակումբում։ 2019-20 մրցաշրջանում մասնակցել էր 8 խաղի՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
«Նիտրան» 2019-20 մրցաշրջանն ավարտել էր 11-րդ հորիզոնականում։ Մրցաշարում տեղը պահպանելու համար փլեյ-օֆֆ հանդիպումներ է անցկացրել «Դուբնիցայի» հետ՝ երկու խաղերի արդյունքում հաղթելով 3-0 հաշվով։ 2020-21 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 8-ին։ Խաղային առաջին օրը «Նիտրան» կընդունի Բրատիսլավայի «Սլովանին»։

