«Ուրարտուի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբ է վերադարձել ակադեմիայի սան Արմեն Մանուչարյանը:
26-ամյա ֆուտբոլիստն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Ուրարտուում», Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում նշելով իր նորամուտը 2014 թվականի նոյեմբերի 30-ին Գյումրիի «Շիրակի» հետ խաղում։ Ընդհանուր հաշվով «Ուրարտուի» կազմում բոլոր մրցաշարերում միասին անցկացրել է 23 հանդիպում։
Մանուչարյանը հանդես է եկել նաև «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում, որտեղից էլ առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ 26-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև ռուսական «Ռոտոր» և ղազախական «Ակտոբե» ակումբներում։
Մանուչարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2 հանդիպման։

