Logo

Արմեն Նիկողոսյան. «Հավաքականում ավարտում ենք սերնդափոխության գործընթացը»

15:21 / 24.06.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը Fast Sports հեռուստաալիքի «Փրայմ Թայմ» հաղորդման եթերում ամփոփել է Հայաստանի ազգային հավաքականի նախորդ երկու հանդիպումներն ու Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանը, անդրադարձել այլ թեմաների:

«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի հավաքականի երկու հաղթանակների համար, գոհ ենք արդյունքից: Ուելսի դեմ խաղի ավարտից 10 րոպե անց մարզիչն իր օգնականներին հրահանգեց նախապատրաստել Լատվիայի հետ հանդիպմանը: Այն ֆուտբոլիստները, որոնք չէին մասնակցել արտագնա հանդիպմանը, սկսեցին նախավարժանք կատարել, իսկ մյուսները՝ վերականգնողական վարժություններ: Մեր էյֆորիան տևել է 10 րոպե:

Հավաքականում ավարտում ենք սերնդափոխության գործընթացը: Կան նոր անուններ, որոնք կարող են հրավիրվել ազգային թիմ: Հույս ունեմ՝ առաջիկա խաղերին կտեսնենք նրանց:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող ֆուտբոլիստներից մի քանիսը խաղում են Հայաստանի հավաքականում: Սա լավագույն գնահատականն է: 2022/23 մրցաշրջանը բավական դինամիկ ու դիտարժան ստացվեց: Այդ գործում մեծ ներդրում ունի նաև «Ֆասթ Մեդիան», որի օգնությամբ բարձրագույն խմբում ներդրվեց VAR համակարգը և հեռարձակվեցին հանդիպումները»,- ասել է Արմեն Նիկողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ