Logo

Հայաստանի Մ19 հավաքականը հաղթանակ կորզեց Ղազախստանի Մ19 ընտրանու դեմ 2-րդ ընկերական խաղում (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:33 / 16.02.2022ՍՊՈՐՏ
Հայաստանի Մ19

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի Մ19 հավաքականը 2-րդ ընկերական հանդիպումն անցկացրեց Ղազախստանի հասակակից ընտրանու հետ: Մեր տղաները կրկին հաղթանակի հասան 1:0 հաշվով: 76-րդ րոպեին աջ եզրից իրացված անկյունայինից հետո Սամվել Հակոբյանը գնդակն ուղարկեց անպաշտպան մնացած դարպասը:

Հիշեցնենք՝ 2 օր առաջ այս հավաքականների միջև կայացած խաղում մեր ընտրանուն հաղթանակ էր պարգևել Համլետ Մինասյանի խփած գոլը:

Հավելենք՝ Հայաստանի Մ19 հավաքականը պատրաստվում է ԵՎՐՈ Մ19-ի ընտրական մրցաշարի էլիտ-ռաունդին, որտեղ մրցակիցները կլինեն Պորտուգալիայի, Իռլանդիայի և Անգլիայի հասակակից հավաքականները:

 

  • Տեսանյութը կմեկնարկի գոլի պահից
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ