Մ19 ԵԱ, ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ, 2-ՐԴ ՓՈՒԼ(էլիտ ռաունդ)
Պորտուգալիա 4-0 Հայաստան
Գոլերը՝ Մատշու Դյալո 35՛, Յուսեֆ Չերմիտի 49՛, Սանտու Ֆելիշ 51՛, Դիեգո Մորեյրա 63՛
Այս հանդիպումն առաջինն էր Հայաստանի Մ19 հավաքականի համար որակավորման 2-րդ փուլում: 3-րդ խմբում մեր հավաքականի հետ ընդգրկված են նաև Անգլիայի ու Իռլանդիայի հասակակիցները: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճի առաջին հորիզոնականն զբաղեցրած հավաքականը:
Հայաստանի Մ19 հավաքականի հաջորդ խաղը կկայանա մարտի 26-ին Անգլիայի ընտրանու դեմ Ռոթերհեմի «Նյու Յորք» մարզադաշտում, իսկ մարտի 29-ին մեր տղաները Բարթոն-ափոն-Թրենթի «Ս. Ջորջ Պարկ» մարզադաշտում ուժերը կչափեն Իռլանդիայի հասակակիցների հետ:


