Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոթը խոսել է թիմի հավանական չեմպիոնության մասին:
«Յուրաքանչյուր խաղ առանձին եմ դիտարկում: Դեռ բավականին շատ հանդիպուներ կան առջևում: Այստեղ շատ են որակյալ թիմերը: Եթե մենք Նիդերլանդների Էրեդիվզիում լինեինք, ապա վստահ կխոսեի չեմպիոնության մասին»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է ВВС-ն:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի 18 տուրից հետո վաստակել է 42 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը: Մերսիսայդցիները դեռ մեկ հանդիպում էլ պակաս են անցկացրել: