Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը խոսել է Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում իր թիմի հավանական չեմպիոնության մասին:
«Ես ընդհանրապես չեմ մտածում դրա մասին: Իմ մտքերն այժմ կենտրոնացած են «Լեսթերի» դեմ խաղի վրա: Մենք աշխատում ենք խաղային որոշ ասպեկտներ բարելավելու ուղղությամբ:
«Վեսթ Հեմի» դեմ մրցավեճում շատ պահեր ստեղծեցինք. դրանք պետք էր իրացնել», - նիդերլանդցի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն:
«Մերսիսայդցիները» 33-րդ տուրից հետո 20-րդ անգամ կդառնան Անգլիայի չեմպիոն, եթե հաղթեն «Լեսթերին», իսկ «Արսենալը» չհաղթի «Իփսվիչին»:


