Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթին սպառնում է առնվազն երկխաղյա որակազրկում, հայտնում է The Telegraph-ը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված «Էվերթոն» - «Լիվերպուլ» խաղից հետո նիդերլանդցի մասնագետը մոտեցել էր հանդիպումը սպասարկած Մայքլ Օլիվերին և ինչ-որ բան էր ասել նրան: Դրանից հետո մրցավարը կարմիր քարտ էր ցույց տվել մարզչին:
Սլոթը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Վուլվերհեմփթոնի» դեմ 25-րդ տուրի հանդիպումը, սակայն հետագայում նրան կարող են ավելի երկար ժամանակով որակազրկել:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) խաղի հաշվետվությունը քննարկելուց հետո կկայացնի վերջնական որոշում:
Սլոթը դեկտեմբերին որակազրկման պատճառով բաց էր թողել «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության հանդիպումը: Այդ հանգամանքը կարող է առիթ հանդիսանալ, որպեսզի FA-ն ոչ ստանդարտ մեղադրանք առաջադրի:

-1-1.jpg)
