Logo

Արնե Սլոթը կգլխավորի «Լիվերպուլը»

19:32 / 17.05.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ռոտերդամի «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոթը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանից կաշխատի անգլիական «Լիվերպուլում»:

«Կարող եմ հաստատել, որ հաջորդ մրցաշրջանում լինելու եմ «Լիվերպուլի» մարզիչը»,- 45-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Նիդերլանդցին անգլիական գրանդի գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի գերմանացի Յուրգեն Կլոպին, որը 9 տարի անց կհեռանա «Լիվերպուլից»:

Հիշեցնենք, որ Սլոթը 2021 թվականի հուլիսից է գլխավորում «Ֆեյենորդը», որը նախորդ մրցաշրջանում նրա գլխավորությամբ դարձել էր Նիդերլանդների չեմպիոն, այս մրցաշրջանում էլ նվաճել է երկրի գավաթը: 2021/2022 մրցաշրջանում էլ «Ֆեյենորդը» հասել էր Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ, որտեղ 0-1 հաշվով պարտվել էր իտալական «Ռոմային»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա