«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը խոսել է թիմի ֆուտբոլիստներ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ու Ջո Գոմեսի ապաքինման մասին, հաղորդում է մերսիսայդյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Տրենտը երեկ մասնակցել է թիմի մարզմանը: Նա այսօր ևս մարզում կանցկացնի, որից հետո կհասկանանք՝ կկարողանա մասնակցել «Էվերթոնի» դեմ հանդիպմանը, թե ոչ: Գոմեսը կրկին նույն վնասվածքից է ստացել. պետք է գնահատենք նրա վնասվածքի լրջությունը: Հստակ է, որ Գոմեսը չի կարողանա մասնակցել վաղվա հանդիպմանը»,- ասել է Սլոթը:
Ալեքսանդր-Առնոլդը բաց է թողել «Լիվերպուլի» վերջին 2 հանդիպումները, իսկ Գոմեսը վնասվածք է ստացել «Պլիմութի» դեմ (0-1) Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում:
Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված «Էվերթոն» - «Լիվերպուլ» խաղը կկայանա փետրվարի 12-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին: Հանդիպմանը կարող եք հետևել միայն Fast TV հավելվածում:


