«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը խոստովանել է, որ վայելում է ակումբի ղեկավարության վստահությունը, հաղորդում է The Telegraph-ը: Անգլիայի չեմպիոնը վերջին 7 խաղից 6-ում պարտվել է:
«Նրանք նույնն են ասում, ինչպես ես։ Իրավիճակը տեսնում են այնպես, ինչպես ես։ Մեր զրույցները շատ չեն փոխվել։ Միշտ խոսում ենք խաղի մասին: Պարզապես ավելի հաճելի է դա անել հաղթանակից հետո:
Այս մրցաշրջանում շատ հնարավորություններ ենք տալիս մրցակիցներին: Սա այն պատճառով է, որ գրեթե միշտ առաջինն ենք գոլ բաց թողնում, իսկ հետո ռիսկի ենք դիմում` մեծ ուժերով գնալով առաջ»,- ասել է նիդերլանդցին:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


