Շուտով տեղի կունենա Առնոլդ Շվարցենեգերի կյանքի մասին պատմող «Առնոլդ» վավերագրական սերիալի պրեմիերան։ Հատվածներից մեկում դերասանը պատմել է, թե ինչպես է կնոջը խոստովանել իր դավաճանության մասին։
75-ամյա դերասանն ասել է, որ Մարիա Շրայվերի հետ անկեղծ զրույցն ունեցել են 2011-ին ամուսնության հարցերով խորհրդատուի հետ հանդիպման ժամանակ: «Այսօր Մարիան ցանկանում է շատ կոնկրետ լինել մի հարցում»,- դերասանին է դիմել մասնագետը։ «Նա ուզում է իմանալ` արդյոք դո՞ւք չեք Ջոզեֆի հայրը», - շարունակել է նա:
«Մտածում էի` հիմա սիրտս կկանգնի։ Իսկ հետո ասացի ճշմարտությունը. «Այո, Մարիա, Ջոզեֆն իմ որդին է»: Նա ակնհայտորեն ջախջախված էր այդ լուրից», - խոստովանել է դերասանը:
Նա հավելել է, որ սկզբում իրեն թվացել է, որ Ջոզեֆը (տնային տնտեսուհուց որդին, որի հետ նա դավաճանել է իր կնոջը) այնուամենայնիվ այդ կնոջ ամուսնուց է։ «Ես իսկապես չգիտեի, բայց որքան նա մեծանում էր, այնքան ավելի պարզ էր դառնում ինձ համար», - ասել է դերասանը:

Առնոլդ Շվարցենեգերի և Մարիա Շրայվերի ամուսնալուծության գործընթացը տեղի է ունեցել 2021 թվականին։ Ավելի քան 10 տարի նախկին ամուսինները չէին կարողանում լուծել ֆինանսական հարցը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրանց ունեցվածքը գնահատվում է 400 մլն դոլար։ Զույգը ստիպված է եղել ամեն ինչ հարթել բարեկամաբար, քանի որ չորս երեխաները՝ 33-ամյա Քեթրինը, 31-ամյա Քրիստինան, 29-ամյա Պատրիկը և 25-ամյա Քրիստոֆերը, արդեն չափահաս են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարիան դերասանի հետ բաժանվելուց հետո դիմել է վանք՝ օգնության համար:


