Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» դեմ տնային, հաղթական խաղի (2-1) վերջին վայրկյաններին «Վիլյառեալի» ու Նիդերլանդների հավաքականի կենտրոնական հարձակվող Առնո Դանժուման չի կարողացել գրավել «Արքայական ակումբի» դարպասն այն պարագայում, որ «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հասել էր մրցակցի տուգանային հրապարակ՝ անկյունայինի խաղարկմանը մասնակցելու:
«Վիլյառեալի»՝ 2-1 հաղթական հաշվի ժամանակ, երբ սպառվել էր արդեն մրցավարի ավելացրած ժամանակը, 25-ամյա հարձակվողը, որի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 35 միլիոն եվրո, գնդակով միայնակ առաջ է շարժվել, հասնելով «Ռեալի» տուգանային հրապարակի մատույցների մոտ՝ հարվածել է դատարկ դարպասի ուղղությամբ, սակայն գնդակը շեղ է ընթացել: Անհաջողությունը ողբերգության չի վերածվել, քանի որ այդ դրվագը խաղի վերջին իրադարձությունն էր մրցավարի՝ հանդիպման ավարտն ազդարարող սուլիչի ձայնից առաջ:
@vnews_official Առնո Դանժումայի անհավատալի վրիպումը «Ռեալի» դեմ խաղում #laliga #arnautdanjuma #villarreal #realmadrid #real ♬ оригинальный звук - VNews
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը», զիջելով «Վիլյառեալին», Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում կրեց երկրորդ պարտությունը: «Արքայական ակումբը» 38 միավորով երկրորդ տեղում է, նույնքան միավոր վաստակած, բայց մեկ խաղ պակաս անցկացրած «Բարսելոնան» առաջատարն է:


