Արագ շախմատի Champions Chess Tour առցանց մրցաշարում կայացավ Լևոն Արոնյանի և Վեյ Յիի 4 պարտիայից բաղկացած եզրափակիչ առաջին մրցախաղը:
Առաջին 3 պարտիաներում մրցակիցները հաշտություն կնքեցին: 4-րդ պարտիայում Արոնյանը հաղթեց և 2,5-1,5 հաշվով շահեց առաջին մրցախաղը:
Վաղը կկայանա եզրափակիչ երկրորդ մրցախաղը: Ընդհանուր հաղթանակի համար Արոնյանին բավարարում է նույնիսկ ոչ-ոքի արդյունքը:


