Կայացել է Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վիճակահանությունը:
Մադրիդի «Ռեալը» երկխաղյա դիմակայություն կանցկացնի կատալոնական «Բարսելոնայի» հետ, իսկ «Օսասունան» կմրցի Բիլբաոյի «Աթլկետիկի»:
«Էլ Կլասիկոյի» առաջին խաղը կկայանա մարտի 1-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում, իսկ պատասխան հանդիպումը՝ ապրիլի 5-ին «Կամպ Նոուում»:
Իսպանիայի գործող գավաթակիր «Բետիսը» չէր կարողացել հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը՝ պարտվելով «Օսասունային»։
Իսպանիայի Արքայական գավաթ, կիսաեզրափակիչ
- «Օսասունա» - «Աթլետիկ»՝ փետրվարի 28, ապրիլի 6
- «Ռեալ» - «Բարսելոնա»՝ մարտի 1, ապրիլի 5
Հիշեցնենք, որ հունվարին Սաուդյան Արաբիայում կայացած Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում «Բարսելոնան» 3-1 հաշվով հաղթել էր «Ռեալին»:


