Վինձորի ամրոցում Սուրբ Ծննդյան նախապատրաստական աշխատանքները մեծ թափով են ընթանում: Իսկ ի՞նչ տոն առանց նվերների: Ներկայացնում ենք, թե ինչ են ստանալու այս տարի Քեմբրիջի դուքսերի երեխաները:
Թագավորական փորձագետ Քեթի Նիքոլը OK! արտասահմանյան պորտալին ասել է, որ Քեյթն ու Ուիլյամը գումար չեն ծախսում թանկարժեք նվերների վրա: «Ջորջը դպրոցում օգտագործում է iPad, նա և Շարլոթը բավականին լավ են տիրապետում ժամանակակից սարքերին: Ինչպես շատ երեխաներ, նրանք, հավանաբար, գաջեթներ ունեն իրենց «երազանքների ցանկում»», – ասել է նա:
Փորձագետը նաև հավելել է, որ նվերների ընտրության պատասխանատվությունը կրում է Քեմբրիջը: Նրա խոսքով, իրենց համար կարևոր է երեխաներին «չփչացնելը». նրանք ընտրում են այն բաները, որոնք իսկապես կարող են երեխաներին օգտակար լինել:
Հիշեցնենք, որ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին մեծացնում են երեք երեխաների՝ Ջորջին, Շարլոթին և Լուիին: Ոչ վաղ անցյալում արքայազն Ուիլյամի և Քեյթի ավագ որդին դարձավ 8 տարեկան: Այժմ թագուհու ծոռը երրորդն է գահի իրավահաջորդության շարքում: Նա գնում է իր պապի՝ արքայազն Չարլզի և հոր հետևից: