Logo

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդու առաջին լուսանկարները հրապարակվել են

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 08.05.2019ՄՇԱԿՈՒՅԹ
asasas - Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդու առաջին լուսանկարները հրապարակվել են

Րոպեներ առաջ Բեքինգհեմյան պալատը հրապարակել է Մեգան Մարքլի, Արքայազն Հարիի առաջին լուսանկարներն իրենց նորածին որդու հետ:

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը պաշտոնապես ծնողներ դառնալուց երկու օր անց՝ այսօր, դուրս են եկել իրենց նորածնի հետ Ուինդսոր պալատ լուսանկարվելու: Երբ Մեգանին հարցրել են՝ ինպիսի՞ զգացողություն է մայր լինելը, նախկին դերասանուհին և Սասեքսի ներկայիս դքսուհին պատասխանել է.

«Սա հրաշք է: Միանգամայն հիանալի զգացմունք է: Աշխարհի ամենալավ երկու տղաները հիմա իմ կողաին են, հետևաբար ես իսկապես երջանիկ եմ: Այս ամենը երազի է նման»:

Ինչպես արդեն գրել էին՝ դուքսն ու դքսուհին հրաժարվել էին երեխայի հետ դուրս գալ Սուրբ Մարիամ հիվանդանոցի բակ լուսանկարվելու, թեպետ և՛ արքայադուստր Դիանան և Քեյթ Միդլթոնն այդպես էին արել:

Հիշեցնենք՝ Մեգան Մարքլի ու արքայազն Հարիի որդին լույս աշխարհ է եկել մայիսի 6-ին: Զույգը որոշել է երեխայի մասին հնարավորինս շատ բան գաղտնի պահել, և դա է պատճառը, որ երեխայի անունը նույնպես դեռ գաղտնի է:

royal baby 4 960x720 - Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդու առաջին լուսանկարները հրապարակվել են

sei66343973 1 960x640 - Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդու առաջին լուսանկարները հրապարակվել ենroyal baby 5 - Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդու առաջին լուսանկարները հրապարակվել ենroyal baby 1 960x720 - Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդու առաջին լուսանկարները հրապարակվել ենsei66343876 - Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդու առաջին լուսանկարները հրապարակվել են

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ