Ֆրանսահայ բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը չի կարողացել պաշտպանել առաջին ծանր քաշային կարգում WBA վարկածով չեմպիոնական տիտղոսը:
36-ամյա բռնցքամարտիկը գոտու պաշտպանության մենամարտում պարտվել է մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսին։ 12-ռաունդանոց մենամարտի ավարտից հետո մրցավարները միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհել են Ռամիրեսին:
Այս պարտությունը Գուլամիրյանի համար առաջինն է պրոֆեսիոնալ ռինգում։ Նա ունի 27 հաղթանակ։ 32-ամյա Ռամիրեսի համար էլ սա կարիերայի 46-րդ հաղթանակն է, նաև ունի մեկ պարտություն:


