Logo

Մ23 ԱԱ. Արսեն Հարությունյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:21 / 23.10.2022Ըմբշամարտ
Արսեն Հարությունյան-Մ23

Ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (61 կգ) երկրորդ տարին անընդմեջ դարձավ մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն։

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակիչում հայ ըմբիշը 7- 5 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Տաիրբեկ Զումաշբեկ Ուուլուին։ Դա 22-ամյա Հարությունյանի 5-րդ հաղթանակն էր մրցաշարում։

Արսեն Հարությունյանը մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 10-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել եգիպտոսցի Յուսեֆ Մոհամեդ Յուսեֆին, իսկ 1/8 եզրափակիչում 11-0 հաշվով հաղթել էր Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ջոզեֆ Անդրե Սիլվային:

Երրորդ գոտեմարտում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը 9-3 հաշվով ուժեղ էր գտնվել ղազախ Ասիլ Այտակինից, իսկ կիսաեզրափակիչում 13-4 հաշվով առավելության էր հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Տուրմանիձեի նկատմամբ:

9 ըմբիշով մրցավայր մեկնած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մ23 ԱԱ-ում նվաճեց երրորդ մեդալը։ Ավելի վաղ Վազգեն Թևանյանը (65 կգ) նվաճել էր չեմպիոնի տիտղոսը, իսկ Արման Ավագյանը (79 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր: Հոկտեմբերի 23-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Հրայր Ալիխանյանը (74 կգ)։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ