Logo

Արսեն Հարությունյան․ «Ես ու հայրս ամեն վայրկյան պատրաստ ենք մեկնել դիրքեր և մեր հերոս տղերքի կողքին կանգնել»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 18.07.2020ՍՊՈՐՏ
Arsen Harutyunyan awarding ceremony6 - Արսեն Հարությունյան․ «Ես ու հայրս ամեն վայրկյան պատրաստ ենք մեկնել դիրքեր և մեր հերոս տղերքի կողքին կանգնել»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:04

-

-

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանի սահմանային շրջանում տիրող լարվածությանը։

«Հայրս եղել է 1991 թվականի Հայկական բանակի 1-ին դեսանտագրոհայիններից մեկը։ Լաչինի դիրքերում 6 ամիս պայքարելուց հետո տեղափոխվել է Կուբաթլու, որտեղ թեժ մարտերի ընթացքում ստացել է ծանր մարտական վիրավորում:

Երկարատև ժամանակ ապաքինվելուց հետո վերադարձել է իր առօրյա կյանքին, զբաղվել սպորտով և մարզել պատանիներին: Ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 2016-ի Ապրիլյան պատերազմին:

Հիմա նույնպես ես և հայրս պատրաստ ենք ամեն վայրկյան մեկնել առաջնագիծ և կանգնել մեր հերոս սահմանապահ տղերքի կողքին»,- գրել է Հարությունյանը՝ գրառմանը կցելով ստորև տեղադրված լուսանկարը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ