Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիր դարձած Արսեն Հարությունյանը (61 կգ) գրառում է կատարել սոցցանցերում:
«Մեծ պատիվ էր ներկա գտնվել 2025 թվականի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական մամուլի ասուլիսին, որը կայացավ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։
Սա անկասկած հիշարժան պահ է իմ մարզական ուղու մեջ։ Շնորհակալություն @unitedworldwrestling ին՝ հրավերի և վստահության համար»,- գրել է Եվրոպայի քառակի չեմպիոնը: