Logo

Արսեն Ջուլֆալակյանը վերընտրվել է UWW-ի մարզիկների հանձնաժողովի նախագահի պաշտոնում

13:27 / 02.10.2025Ըմբշամարտ
Պաշտոնական
null

Արսեն Ջուլֆալակյանը վերընտրվել է որպես Ըմբշամարտի համաշխարհային միության մարզիկների հանձնաժողովի նախագահ, հաղորդում է UWW-ի պաշտոնական կայքը

Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ջուլֆալակյանը 2021 թվականին է առաջին անգամ ընտրվել այս պաշտոնում: Նա կպաշտոնավարի ևս չորս տարի:

«Շատ շնորհակալ եմ ըմբշամարտի հանրությանն ինձ կրկին վստահելու համար: Կանեմ հնարավոր ամեն ինչ՝ լսելու ու բարձրաձայնելու մարզիկների խնդիրներն ամբողջ աշխարհում:

Հատուկ շնորհակալություն Ըմբշամարտի համաշխարհային միության նախագահ Նենադ Լալովիչին և ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներին աջակցության համար»,- ասել է Ջուլֆալակյանը:

UWW-ի որակավորման և խոշոր մրցաշարերը, սկսած կիսաեզրափակիչից, ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Կիսաեզրափակիչ փուլից սկսած՝ բոլոր գոտեմարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ