Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտված սամբոյի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Խանջյանը դարձել է արծաթե մեդալակիր։
Խանջյանը (98 կգ) մարզական սամբոյում եզրափակիչի ճանապարհին պայքարից դուրս է թողել ադրբեջանցի Նաթիգ Բաշիրովին, այնուհետև` խորվաթ, բրազիլացի, ուկրաինացի մրցակիցներին, սակայն եզրափակիչում պարտվել է Անտոն Կոնովալովին (Ռուսաստան) և դարձել աշխարհի փոխչեմպիոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մայիս Ներսիսյանը (64 կգ, մարտական սամբո) նույնպես նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Համլետ Սուքիասյանը (58 կգ, մարտական սամբո), Աննա Մկրտչյանը (+80 կգ, մարտական սամբո), Արման Ավանեսյանն (98 կգ, մարտական սամբո) արժանացել են բրոնզե մեդալի։
Փախստականների դրոշի ներքո հանդես եկող արցախահայ Դավիթ Հովսեփյանն էլ 58 կգ քաշային կարգի մրցապայքարում կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին։