Logo

Արսեն Վենգերը հյուր է գնացել Մադրիդի «Աթլետիկոյին»

17:09 / 05.04.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, որն այժմ զբաղեցնում է ՖԻՖԱ-ի ֆուտբոլի գլոբալ զարգացման բաժնի ղեկավարի պաշտոնը, այցելել է Մադրիդի «Աթլետիկոյի» մարզաբազա, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆրանսիացի լեգենդար մարզիչը ներկա է եղել թիմի մարզմանը, շփվել ֆուտբոլիստների և գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ:

Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում ապրիլի 10-ին հանդիպելու է Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ