Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը InStat-ի վարկածով Եվրոպայի մինչև 20 տարեկան լավագույն ֆուտբոլիստների անվանացուցակում երկրորդ տեղն է զբաղեցնում:
Վարկանիշային ցուցակը գլխավորում է Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը՝ 294,8 միավորով։ Նրան հաջորդում է Զախարյանը՝ 277,3 միավոր։ Երրորդ տեղում անգլիական «Ֆուլհեմի» խաղացող Ֆաբիու Կարվալյուն է։ Աղբյուրի հաշվարկով՝ նա հավաքել է 269,1 միավոր։
Հավելենք՝ այս մրցաշրջանում Զախարյանը Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է 4 հանդիպման, որոնց ընթացքում կատարել է 1 գոլային փոխանցում։ 2021/2022 մրցաշրջանում 18-ամյա խաղացողը Մոսկվայի «Դինամոյի» կազմում մասնակցել է 17 հանդիպման Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։