Logo

Արսեն Զախարյանը պատմել է, թե ինչու էր ժամանել Հայաստան

12:03 / 26.06.2023Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը հայտնել է, որ հանգստանալու նպատակով էր ժամանել Հայաստան:

«Հանգստանալու նպատակով էի մեկնել Հայաստան, ամեն ինչ լավ է, թարմացա: Չեմ հանդիպել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին, պարզապես հանգստացա, առաջին անգամ էի այնտեղ, տեսա հետաքրքիր վայրեր, ծանոթացա դրանց հետ։ Հայաստանի հավաքականի հանդիպմանը ներկա չեմ եղել»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20-ամյա կիսապաշտպանը հայկական ակումբ տրանսֆերի միջոցով կարող է կարիերան շարունակել Եվրոպայում:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին ձախողվել էր Զախարյանի տրանսֆերը Լոնդոնի «Չելսի»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ