Logo

Արսեն Զախարյանի ծառայություններով հետաքրքրված է «Ֆեյենորդը»

09:33 / 12.07.2023• Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով հետաքրքրված է հոլանդական «Ֆեյենորդը», հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հոլանդական ակումբը ցանկանում է այս ամառ թիմ հրավիրել Ռուսաստանի ազգային հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստին, որի ելույթներին հետևում է նաև Ամստերդամի «Այաքսը»:

«Զախարյանի պայմանագիրը լրանում է 2024 թվականին և նա մեծ հնարավորություններ ունի շուկայում այն բանից հետո, երբ «Չելսի» տեղափոխությունը ձախողվեց մեկ տարի առաջ»,- նշել է Ռոմանոն:

2022/23 մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 37 խաղի, դարձել 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 15 միլիոն եվրո է գնահատում հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ