Logo

Արսեն Զախարյանն այս տարի խաղադաշտ դուրս չի գա

21:20 / 11.12.2024Ֆուտբոլ
null

«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Հոն Անդեր Մունդուատեն տեղեկացրել է, որ բասկյան թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մինչև տարեվերջ խաղադաշտ չի վերադառնա:

«Երկար դադարից հետո այսօր նրա առաջին մարզումն էր ընդհանուր խմբում: Մեզ համար տարվա վերջին խաղին մնացել է ընդամենը 10 օր։ Դժվար կլինի պատկերացնել, թե ինչպես նա կկարողանա խաղալ մինչև 2024 թվականի ավարտը»,- Մունդուատեի խոսքը մեջբերում է Metaratings-ը։

Հիշեցնենք, որ 21-ամյա Զախարյանն օգոստոսին Բարսելոնայում կոճի վիրահատության ենթարկվելուց հետո խաղադաշտ դուրս չի եկել:

Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը բասկյան թիմում խաղում է 2023 թվականի օգոստոսից։ Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել էր 40 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա