Logo

Արսեն Զախարյանն այսօր կժամանի Սան Սեբիաստիան

11:45 / 15.08.2023Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մոտ է իսպանական «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելուն։

Marca-ի համաձայն՝ օգոստոսի 15-ին 20-ամյա ֆուտբոլիստը կժամանի Սան Սեբիաստիան ու կանցնի բուժզննում։

Չի բացառվում, որ Զախարյանը «Ռեալ Սոսյեդադում» նորամուտը կնշի առաջիկա հանգստյան օրերին։ Օգոստոսի 19-ին բասկյան ակումբը Լա լիգայի երկրորդ տուրում կընդունի Վիգոյի «Սելտային»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կկազմի 12 միլիոն եվրո։ Կողմերը կկնքեն 5 տարվա պայմանագիր։

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը «Դինամոյի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2021 թվականից, գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 5 խաղի ու դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ