Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ ընդգրկվել է իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում:
Բասկյան թիմը հունվարի 5-ին Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում կմրցի «Պոնֆերադինայի» դեմ:
21-ամյա Զախարյանն օգոստոսին Բարսելոնայում կոճի վիրահատության ենթարկվելուց հետո ոչ մի խաղ չի անցկացրել ընթացիկ մրցաշրջանում:
Զախարյանն իսպանական թիմում խաղում է 2023 թվականի օգոստոսից։ Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել էր 40 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
📋 La 𝗰𝗼𝗻𝘃𝗼𝗰𝗮𝘁𝗼𝗿𝗶𝗮 para el partido de mañana. AUPA REAL!!!#CopaDelRey pic.twitter.com/UCQR8wmrsg
— Real Sociedad Fútbol (@RealSociedad) January 4, 2025