Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը ցանկանում է տեղափոխել Եվրոպա, հայտնում է «Спорт-Экспресс»-ը:
Ռուսական ակումբի համար դժվար կլինի նոր պայմանագիր կնքել 20-ամյա ֆուտբոլիստի հետ: Զախարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
«Դինամոյի» համար նպատակահարմար կլինի այս ամռանը վաճառել կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը, որպեսզի Զախարյանը հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմից չհեռանա ազատ գործակալի կարգավիճակում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է հոլանդական «Ֆեյենորդը», իսկ Ամստերդամի «Այաքսը» հետևում է նրա խաղին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին ձախողվել էր կիսապաշտպանի տրանսֆերը Լոնդոնի «Չելսի»: Transfermarkt-ը Զախարյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: