Logo

Արսեն Զախարյանը ձմռանը չի հեռանա «Ռեալ Սոսյեդադից»

14:21 / 06.12.2024Ֆուտբոլ
null

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը հերքել է 21-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձավճարով այլ ակումբ ուղարկելու մասին լուրերը:

«Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, բայց Արսենը «Սոսյեդադին» պետք է այստեղ»,- ակումբի մամուլի ծառայության ղեկավար Յոն Անդեր Մունդուատեի խոսքը մեջբերում է Sport24-ը:

Հիշեցնենք, որ Զախարյանն օգոստոսին Բարսելոնայում կոճի վիրահատության ենթարկվելուց հետո ապաքինվել է, սակայն դեռևս ոչ մի խաղ չի անցկացրել ընթացիկ մրցաշրջանում:

Կիսապաշտպանը բասկյան թիմում խաղում է 2023 թվականի օգոստոսից։ Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել էր 40 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա