Logo

Արսեն Զախարյանը և Ալեքսանդր Կովալենկոն չեն հրավիրվել Ռուսաստանի հավաքական

16:05 / 24.08.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ռուսաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է թիմի ընդլայնված կազմը սեպտեմբերին կայանալիք հավաքի համար։

Ցուցակից բացակայում են իսպանական «Ռեալ Սոսյեդադի» նորեկ Արսեն Զախարյանն ու Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» 20-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն։

Վալերի Կարպինի գլխավորած թիմը սեպտեմբերի 4-12-ին հավաք կանցկացնի Նովոգորսկում։ Այդ ընթացքում նախատեսված է նաև ընկերական հանդիպում, հավանաբար, մրցակիցը կլինի Կատարի հավաքականը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մոսկվայի «Դինամոյից» հեռացած 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 7 հանդիպում, իսկ հայկական արմատներ ունեցող Ալեքսանդր Կովալենկոն մասնակցել է մեկ ընկերական խաղի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ